Կրթության բնագավառի ծախսերը 2014 թ. պետական բյուջեում կկազմեն մոտ 122 մլրդ դրամ (մոտ 300 մլն դոլար): Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային Ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարարի Պավել Սաֆարյանը; 2013 թ. համեմատ աճը 13% է կամ մոտ 14 մլրդ դրամ:
Կրթության ոլորտում հիմնական ֆինանսավորումն ուղղվում է հանրակրթության ոլորտ՝ մոտ 72 մլրդ դրամ ընդհանուրի 60%-ը: Միայն ուսուցիչների աշխատավարձերի ավելացման նպատակով ծախսվելու է 4,2 մլրդ դրամ: Ըստ Պ. Սաֆարյանի՝ 2014 թ. ուսուցիչների միջին աշխատավարձը կկազմի ամսական 152 հազ. դրամ, 2012 թ. 140 հազ. դրամի համեմատ:





























