Հոկտեմբերի 30-ին առնվազն 44 մարդ է զոհվել երկրի հարավային հատվածում այրված վտոբուսում, հաղորդում են հնդկական լրատվամիջոցները: Ավելի վաղ հաղորդվում էր քառասուն զոհերի մասին
Հնդկաստանում ավտոբուս է հրդեհվել. զոհվել է 40 մարդ
Հաղորդվում է, որ զբոսաշրջային ավտոբուսում եղել է 49 մարդ:
Վթարի արդյունքում ողջ մնացած ավտոբուսի վարորդը հայտարարել է, որ նա մեծ արագությամբ փորձել է շրջանցել ավտոմեքենաներից մեկը, երբ բենզաբաքը վնասվել եւ պայթել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ավտոբուսը բախվել է բենզատարին: Ուղեւորատար ավտոբուսը հաշված վայրկյանների ընթացքում բռնկվել է:





























