Հայաստանում ընթանում է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի արտագնա նիստը, իսկ գործող պայմանագրերի համաձայն, ՀԱՊԿ աշխատանքային լեզուն ռուսերենն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ մեկնաբանելով այն, որ ԱԺ անկախ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը պահանջել է հայերեն թարգմանել նիստը ընթացքը, քանի որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է եւ դա պետք է հարգել:
«Ըստ էության, տրամաբանական է, որ նիստում քննարկումներն ընթանում են ռուսերենով. Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի ներկայացուցիչները շփվել են ռուսերենով: Այլ հարց է, որ պարոն Խաչատուր Քոքոբելյանը նախապես ինձ նախազգուշացրել էր, որ ինքը հարցը հնչեցնելու է հայերեն եւ պետք է ապահովել թարգմանություն»,-ասել է Խոսրով Հարությունյանը:
Դիտողությանը, որ ՌԴ պետդումայի անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Անատոլի Վիբորնիի հետ համատեղ ասուլիսում չի ապահովվել հայերեն թարգմանություն, Հարությունյանը նշել է. «Հայաստանի ԱԺ դահլիճներից մեկում, որտեղ անցկացվել է մամուլի ասուլիսը, թարգմանության տեխնիկական հնարավորություններ չունի, սակայն ներկա է թարգմանչուհի, որը անհրաժեշտության դեպքում կթարգմանի պարոն Վիբորնիի համար: Ես ինքս եմ սկսել ասուլիսը ռուսերենով, որպեսզի իմ գործընկերոջ համար հասկանալի լինի, իսկ դահլիճի տեխնիկական ապահովությունը իմ լիազորությունների մեջ չի մտնում»:
Նշենք, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի բ կետը հստակորեն սահմանում է հետեւյալը.




























