Չինական Capital Airlines ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը հոկտեմբերի 31-ին հարկադիր վայրէջք է կատարել երկրի հարավ-արեւելքում, պայթյունի սպառնալիքի պատճառով:
Ինքնաթիռի օդաչուն հաղորդագրություն է ստացել, որ օդանավում ռումբ կա: Նա որոշում է կայացրել հարկադիր վայրէջք կատարել եւ իջել է Ցզյանսի նահանգի կենտրոն Նանչան քաղաքի օդանավակայանում, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ոչ ոք չի տուժել, ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ ուղեւորներն իրենց լավ են զգում:





























