ԱՄՆ-ում, ինչպես սպասվում է, բանավոր ու գրավոր թարգմանիչների աշխատանքը կդառնա մեկն այն 15 մասնագիտություններից, որոնք լայն տարածում են գտնում: Այդ մասին գրում է «CNNMoney» կայքը: Սպասվում է, որ 2010 ու 2020 թվականների միջեւ ընկած հատվածում երկրում 25 000 աշխատատեղ կբացվի բանավոր ու գրավոր թարգմանիչների համար:
Միայն անցյալ շաբաթ կայքերից մեկը տեղադրել էր 12000 հայտարարություն թարգմանիչների թափուր աշխատատեղերի վերաբերյալ: Օրինակ, «Amazon»-ը ցանկանում է վարձել բրազիլական պորտուգալերենի մասնագետի, իսկ «Apple»-ը փնտրում է կորեերենի, մեքսիական իսպաներենի ու չիներենի տեխնիկական թարգմանիչների: Քալիֆորնիայի նահանգի Փասադենայի դպրոցական շրջանը վարձում է իսպաներենի, կորեերենի, հայերենի ու չիներենի բանավոր թարգմանիչների:
Երկրի մասշտաբով այս բնագավառի մասնագետները տարեկան միջինը 43 հազար դոլար են վաստակում: Շատ ավելին են վաստակում մարդիկ, ովքեր աշխատում են հետախուզական կազմակերպություններում բանակի, Պետդեպարտամենտի, ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի կամ պետության համար: Բարձր աշխատավարձ են ստանում նաեւ իրավաբանական, բժշկական, տեխնիկական ու գիտական նյութերի թարգմանիչները:




























