Ռուսաստանի Կուրգան քաղաքի հաշտարար դատարանի շենքում անհայտ անձը պայթեցրել է իրեն, որի հետեւանքով զոհվել է ինքը եւ դատական կարգադրիչներից մեկը: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Դատարանի շենքում անհայտ անձը նռնակ է պայթեցրել: Զոհվել են ինքն ու դատական կարգադրիչը, եւս երկու մարդ վիրավորվել է»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նման արարքի պատճառները դեռեւս անհայտ են:
Դատարանի շենքից մարդկանց տարհանել են, տարածքը շրջապատել են ոստիկանության ջոկատները:




























