36-ամյա Դավիթ Ճաղարյանը ծեծի է ենթարկել խանութի վաճառողուհուն: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:
36-ամյա Դավիթ Ճաղարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. հուլիսի 1-ին, ժամը 13:30- ի սահմաններում Իջեւան քաղաքի Վալանսի փողոցում գտնվող խանութում, բռնի գործողությունների կատարմամբ` ձեռքվ հարվածներ է հասցրել հիշյալ խանութում հագուստների վաճառքով զբաղվող կնոջ` Էդիտա Սարիբեկյանի մարմնի տարբեր մասերին` վերջինիս ենթարկելով ծեծի:
Քրեական գործ է հարուցվել 118 հոդվածի հատկանիշներով` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալը: Դատական նիստը նշանակվել է նոյմեբերի 5-ին:





























