Երեւանի Սարալանջի խճուղում «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է նոյեմբերի 2-ին, ժամը 22.31-ին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻԱԽ-ն:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են Ս. Աթոյանի վարած «Մերսեդես E280» մակնիշի 01UO932 պետհամարանիշի, Ա. Հակոբյանի վարած «Մերսեդես» մակնիշի 35DS830 պետհամարանիշի եւ Վ.Ալավերդյանի վարած «Դեյվու» մակնիշի E0832 ետհամարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով «Դեյվու» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1968թ. ծնված Վ. Ա.-ը եւ «Մերսեդես» մակնիշի 35DS830 պ/հ ավտոմեքենայի ուղեւոր` 2001թ. ծնված Մ. Հ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոց:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատ­ել են բավարար: