Մոսկվայի հարավ-արեւելքում տեղակայված Լյուբլինո շրջանում նոյեմբերի 4-ին ավարտվել է ազգայնականների երթը: «Ռուսական երթի» ավարտից հետո սկսվել է «Կոլովրատ» խմբի համերգը, որին ներկա է եղել է 1000 մարդուց էլ պակաս, հաղոդում է մայրաքաղաքի հարցերով ՆԳՆ ԳՎ-ից:

Ոստիկանության հաշվարկներով՝ «Ռուսական երթի» մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է մոտ 8 հազար: Նրանցից մոտ 30-ին ձերբակալել են տարբեր իրավախախտումների համար: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն:

Երթի կազմակերպիչներն են «Ռուսներ» միավորումն ու Ռուսական համազգային միությունը: