2014-ին հանրապետական «Հրազդան ՋԷԿ-Շինուհայր» ԷՀԳ վերանորոգման համար կտրամադրեն 14,1 մլն դոլար:Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը՝ ներկայացնելով 2014-ի պետբյուջեի էներգետիկայի նախարարության ծախսերի ծրագիրը: Միջոցները տրամադրվելու են Համաշխարհային բանկի կողմից՝ «Հայաստանի էլեկտրաապահովման հուսալիության» ծրագրի շրջանակներում: Նախագիծը նախատեսում է վերոհիշյալ էլեկտրահաղորդման գծի վերանորոգում, որի երկարությունը մոտ 230 կմ է:
Համաշխարհային բանկի վարկային ֆինանսավորումը նախատեսված է 2012-16թթ համար եւ կազմում է 39 մլն դոլար: Եվս 13 միլիոն կտրամադրի Հայաստանի կառավարությունը:





























