Երեւանի փողոցների բարեկարգման համար 2014-ին կառավարությունը կտրամադրի մոտ 5,2 մլրդ դրամ: Այս մասին նոյեմբերի 4-ին հայտարարել է Հայաստանի կապի եւ տրանսպորտի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը՝ խորհրդարանում ելույթ ունենալով 2014-ի բյուջեի քննարկումներին:

Մասնավորապես, ընթացիկ վերանորոգման եւ ասֆալտի ճաքերը լցնելու համար նախատեսվում է 3 մլրդ 284 մլն դրամ՝ նույնքան, որքան 2013-ին: Փողոցային լուսավորման համակարգի շահագործման համար կտրամադրի 1 մլրդ 972 մլն դրամ՝ այս տարվա 1 մլրդ 696 մլն-ի դիմաց: