Լեհաստանում եւ Մերձբալթիկայում ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի «Սթեդֆասթ ջազ» ( Steadfast Jazz) մարտավարական զորավարժություններին զուգահեռ, դաշինքն արդեն «ձեռնամուխ է եղել խոշորագույն միջազգային զորավարժությունների նախապատրաստմանը, որոնք կանցկացվեն 2015թ.»: Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը` Բրյուսելում իր ամենամսյա մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ եղած տեղեկության` այդ զորավարժությունները տեղի կունենան Իսպանիայի, Իտալիայի եւ Պորտուգալիայի տարածքում եւ կլինեն դարասկզբից ի վեր դաշինքի խոշորագույն զորավարժությունները:





























