2014-ին Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու համար կհատկացվի 40 մլրդ 429 մլն դրամ (մոտ 100 մլն դոլար): Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում 2014-ի բյուջետային լսումների ժամանակ հայտնել է տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը: Մասնավորապես, 30 մլրդ 836 մլն դամ կկազմի Ասիական զարգացման բանկի 1-3 տրանշները, 9 մլրդ 593 մլն դրամ՝ Եվրասիական ներդրումային բանկի ներդրումները:

Իրանի սահմանից մինչեւ Վրաստանի սահման ձգվող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու ընդհանուր ծախսը գնահատվում է 967 մլն դոլար, որից 500 մլն-ը պատրաստվում է տրամադրել Ասիական զարգացման բանկը, մնացած մասը՝ կհամաֆինանսավորվի Հայաստանի կառավարությունից եւ այլ աղբյուրներից: 3-րդ տրանշի կեսը ֆինանսավորելու մասին պայմանավորվածությունը EIB-ի եւ Հայաստանի տրանսպորտի նախարարության միջեւ ձեռք է բերվել այս տարվա մարտին: