Ռուսաստանի մայրաքաղաքի Կուրսկի կայարանի նախասրահից տարհանել են բոլորին այն բանից հետո, երբ անհայտ անձից ռումբի ահազանգ է ստացվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Զանգահարողը ժամը 17:00-ին հայտնել է, որ կայարանի տարածքում ռումբ է տեղադրված:
«Ռոսիյսկայա գազետա»-ն հստակեցրել է, որ պայթյունի սպառնալիքի մասին հայտնել է մի կին, որի ինքնությունը ճշտված չէ: Նա հայտարարել է, որ կայարանի սպասասրահում ռումբով մարդ կա:
Անվտանգության նկատառումներից ելնելով մարդկանց տարհանել են նախասրահից, շենքը կհետազոտվի կինոլոգների եւ ծառայողական շների օգնությամբ:




























