2014 թվականին Վրաստանի հետ սահմանային կամրջի վերանորոգման համար Հայաստանը կհատկացնի 1,543 մլն դրամ (մոտ 2,8 մլն եվրո): Այս մասին ԱԺ-ում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի լսումների ժամանակ հայտնել է կապի եւ տրանսպորտի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը:

Միջոցները բյուջեն կստանա Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (EBRD) ներդրումային ծրագրի շրջանակներում, որը հաստատվել է 2012-ի նոյեմբերին:

EBRD-ի Ֆինանսավորման ընդհանուր արժեքը կկազմի 10,3 մլն եվրո: Գումարը հատկացվում է Հայաստանի սահմանապահ համակարգի մեդեռնիզացման ծրագրի շրջանակներում: Միջոցները կտրամադրեն Եվրոպական ներդրումային բանկը, Եվրամիությունը, ԵՄ-ի Եվրոպական հարեւանության ծրագիրը եւ UNDP-ն՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: