Անհայտ անձինք, այսօր՝ նոյեմբերի 4-ի երեկոյան, Մախաչկալայում գնդակահարել են հաշտարար դատարանի դատավորին: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել են քաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը: «Հաշտարար դատարանի դատավոր Զայնուդին Մադանովը սպանվել է Մախաչկալայում՝ ժամը 18:00-ի սահմաններում»,-նշել է աղբյուրը:
Հարձակումը տեղի է ունեցել իմամ Շամիլի պողոտայում, 182 շենքի մոտ: Երկու անհայտ անձինք կրակ են բացել Մադանովի վրա, ով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«ՌԻԱ նովոստիի» տեղեկատվությամբ՝ Զայնուդին Մադանովին գնադակահարել են իր մեքենայում:




























