Արզնի-Բյուրեղավան ճանապարհի խաչմերուկում, նոյեմբերի 4-ին, ժամը 19.15-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: