Ուկրաինայի Կոմունիստական կուսակցությունը ավելի քան մեկ միլիոն ստորագրություն է հավաքել՝ ի աջակցություն ՄՄ-ին անդամակցելու հանրաքվեի: Այս մասին այսօր Ռուսաստանի Պետդումայում հայտարարել է կոմկուսի խմբակցության առաջնորդ Պյոտր Սիմոնենկոն:

Նա նաեւ կարծիք է հայտնել, որ ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրելու կոչերի հետեւում «ԱՄՆ քաղաքական շահերն են»: Կոմկուսի ներկայացուցիչները համոզված են, որ այդկերպ արվում է ամեն բան, որպեսզի Ուկրաինան վերածվի ռազմական տարածքի, Ռուսաստանի դեմ բուֆերային գոտու:

NEWSru.com-ը հաղորդում է, որ նույն ջանասիրությամբ ստորագրահավաք է իրականացվում երկրի արեւմտամետ զարգացման համար:

Ավելի վաղ Կիեւի՝ պարտադիր որեւէ մեկ տարբերակ ընտրելու անհրաժեշտության մասին հայտարարել էին ռուսական իշխանությունները: Դրա հետ մեկտեղ ուկրաինական իշխանությունները հասկացնում են, որ արդեն ընտրել են ԵՄ հետ ինտեգրման ուղին, որը միայն ժամանակի խնդիր է: