Հայկական կողմը վերլուծել է Ադրբեջանի ԶՈՒ գործողությունները, որն ուժեղացրել է Հայաստանի սահմանամերձ տարածքների գնդակոծումը, եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Նոյեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Մեկնաբանելով սահմանին իրադրության վերջին սրացումները՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ նման միջադեպերը սովորաբար քաղաքական տարբեր իրադարձությունների հետ են կապված լինում՝ դրանցից առաջ, դրանց ընթացքում եւ հետո: Կոնկրետ տվյալ դեպքը կարող է կապված լինել կադրային փոփոխությունների հետ (Ադրբեջանում փոխվել է պաշտպանության նախարարը-խմբ.) կամ տեղի հրամանատարների անձնական նախաձեռնությունը լինել: «Մենք վերլուծել ենք իրավիճակը եւ համապատասխան պատժիչ միջոցներ ձեռնարկել: Եվ այդպես կլինի միշտ», - հավելել է Սեյրան Օհանյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























