Ռուսաստանի թմրամիջոցների վերահսկողության դաշնային ծառայության Մոսկվայի վարչության երկու աշխատակիցների անցած հանգստյան օրերին հայտնաբերել են ծառայողական մեքենայում՝ ուժեղ թմրանյութերի ազդեցության տակ:
Թմրամիջոցների պետական հսկողության ծառայության աշխատակիցներին տեղափոխել են հիվանդանոց: Ծառայության տվյալներով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում, որը վարում էին տվյալ աշխատակիցները, նախօրեին առգրավված թմրամիջոցների տեղափոխում է նախատեսվել: Սակայն նախատեսված ժամանակում օպերատիվ աշխատակիցները չեն հասել հաստատության շենք եւ նրանց սկսել են որոնել: Այս մասին «Vesti. Հերթապահ մաս» հաղորդմանը հայտնել են Ռուսաստանի թմրամիջոցների վերահսկողության դաշնային ծառայության Մոսկվայի վարչությունից:
Որոշ տվյալներով՝ թմրաոստիկանների մեքենայում եղել է 35 կգ հաշիշ եւ 7 կգ կոկաին: Բացառված չէ, որ նրանք հենց այդ թմրամիջոցն են օգտագործել:



























