Երեւան-Վորոնեժ չվերթի հետ կապված որեւէ արտակարգ բան չի պատահել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:

Նա նշեց, որ թռիքչը պետք է լիներ 03.10-ին, բայց եղանակային վատ պայմանների պատճառով այն հետաձգվել է եւ թռիչքը կայացել է 8.25-ին: Այդ նպատակով նախապես ընտրված է եղել պահեստային օդանավակայան՝ «Դոմոդեդովոն» եւ վայրէջք են կատարել պահեստային օդանավակայանում: «Որեւէ արտակարգ բան չկա»,- ասաց Նելլի Չերչինյանը: