Երեւան է ժամանում «Էյր Արմենիա» ընկերության երկրորդ A320 օդանավը: Այս մասին NEWS.am-ին է հաղորդել ընկերության մարքեթինգային մենեջեր Սիրակ Համբարձումյանը: «Օդանավը 17:05-ին «Զվարթնոց» կժամանի Նիդերլանդներից»,-հավելել է Համբարձումյանը:

Նոր օդանավը ծրագրվում է օգտագործել Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթի համար, որը բացվել է դեռեւս հոկտեմբերի 27-ին: Boeing-737 առաջին օդանավը, ծրագրվում է շահագործել մյուս չվերթերի համար՝ դեպի Կրասնոդար, Դոնի Ռոստով եւ այլն: Դրանք բացվելու են առաջիկայում:

«Էյր Արմենիա» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2003թ՝ որպես օդային բեռնափոխադրումների օպերատոր: Այս տարվանից ընկերությունը որոշել է մուտք գործել նաեւ ուղեւորափոխադրման շուկա: Մինչեւ տարեվերջ ընկերությունը նախատեսում է օդանավերի թիվը հասցնել հինգի: