Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը տեսչական անձնակազմին հրահանգել է  շտապ հայտնաբերել և ՃՈ 1-ին գումարտակ հրավիրել «2505Տ» պետհամարանիշի 37 երթուղին սպասարկող «Գազել»  մակնիշի վարորդին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը,  Անի Խաչատրյանը համացանցում տեղադրել էր նոյեմբերի 5-ին արված մի տեսանյութ, որում վարորդն ու երթուղայինի ուղեւորներից մեկը հարձակվում են իր վրա, երբ նա պահանջում է, որ վարորդը հանգցնի ծխախոտը։

Պարզվել է՝ վարորդը Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ 1980թ. ծնված Գագիկ Գևորգի Մուրադյանն է։ Ինչպես Երեւանի ՃՈ պետը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում, Մուրադյանին հրավիրել են իր մոտ, կազմվել է վարչական արձանագրություն՝ ղեկին ծխախոտ ծխելու համար։ Վարորդ Մուրադյանը նախազգուշացվել է։