Այս տարվա նոյեմբերի 12-ից Հայաստանի տարածքում նոր արագաչափ սարքեր են տեղադրվելու: Մասնավորապես, դրանք գործարկվելու են հետեւյալ վայրերում՝

1. Մ-1 «Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 130-րդ կմ (Մայիսյան գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

2. Մ-1 «Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 132-րդ կմ (Քեթի գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

3. Մ-1 «Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 139-րդ կմ (Մարմաշեն գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

4. Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Թբիլիսյան խճուղի` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

5. Հ-4 «Երեւան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19.1 կմ (Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Երեւանյան խճուղի)՝ 2 արագաչափ, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: