Խոսակցություններն այն մասին, որ այս փուլում հարկավոր է նախ եւ առաջ լուծել Սիրիայի հումանիտար խնդիրները, ուղղված են նրան, որ շեղեն ուշադրությունը այն հանգամանքից, որ Ռուսաստանի գործընկերները ի վիճակի չեն ընդդիմության ներկայացուցիչներին բերել «Ժնեւ-2» կոնֆերանսին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հումանիտար ճգնաժամի ամբողջ սրությանը զուգահեռ՝ ենթադրում ենք, որ դա փորձ է ուշադրությունը շեղել այն հանգամանքից, որ նրան ի զորու չեն ստիպել ընդդիմությանը ներկա գտնվել ժնեւյան կոնֆերանսին»,-ասել է նախարարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Դրա հետ մեկտեղ Լավրովը նշել է որ Ռուսաստանն էական աջակցություն է տրամադրում սիրիացիներին:

Ընդգծենք, որ ներկայումս Ժնեւում տեղի է ունենում ռուս ու ամերիկացի դիվանագետների հանդիպումը Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի հետ:

Սա արդեն երրորդ նախապատրաստական հանդիպումն է: Նախորդ երկուսը տեղի են ունեցել այս տարվա հունիսին: