Մյասնիկյան-Բաղրամյան ճանապարհի 1-ին կմ-ին նոյեմբերի 5-ին, ժամը ժ.21.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55 -ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ վրաերթը կատարել է 1952 թ. ծնված Վլադիմիր Հ.-ն` «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով։

Վլադիմիր Հ.-ն նշված ավտոմեքանայով բերման է ենթարկվել ոստիկանության բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվում է քննություն։