Ռուսաստանի հետ համագործակցությունը շատ կարեւոր է Հայաստանի ատոմային էներգետիկայի համար: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի նախագահին կից ատոմային էներգիայի անվտանգության հարցերով խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերը: Նա ընդգծել է, որ Հայաստանը խիստ ինտեգրված է ատոմային էներգետիկայի միջազգային համակարգին, հատկապես համանման ռեակտորներով կայանների համակարգին:

«Կայանի ընթացիկ աշխատանքի մանրամասները մանրամասնորեն վերլուծվել եւ դիտարկվել են: Այս փորձը թանկ է միջազգային մակարդակում, այդ թվում՝ ԱԷՄԳ շրջանակներում քննարկումների»,-հավելել է Բիրկհոֆերը:

Ինչպես իր հերթին ընդգծել է խորհրդի քարտուղար Վահրամ Պետրոսյանը, այս տարի երկրորդ անգամ Հայաստան է այցելել ԱԷՄԳ OSART առաքելությունը, որը բարձր է գնատել հայկական ԱԷԿ-ի անվտանգության ապահովման աշխատանքները:

Հիշեցնենք, որ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացվել է տասը տարով՝ մինչեւ 2026թ: Այս մասին սեպտեմբերի 13-ին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: : Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել էր, որ «Ռոսատոմի» մասնագետները կօգնեն հայկական կողմին կազմել դրա համար անհրաժեշտ տեխնիկական նախագիծը: