Թող Լուկաշենկոն զբաղվի իր գործերով, այլ ոչ թե հետաքրքրվի այլոց խնդիրներով: ԱՅս մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այտարարել է Ռուսաստանի կողմից հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնային ժողովի ֆեդերացիայի խորհրդի բնական մենաշնորհների հարցերով կոմիտեի նախագահ Նիկոլայ Ռիժկովը:

«Բոլորը շատ լավ հասկանում են, որ ղարաբաղյան խնդիրը չի կարգավորվելու ոչ այսօր, ոչ վաղը: Եթե հարցն այդ կերպ ներկայացնել, ապա դա նշանակելու է, որ Հայաստանը Մաքսային միությանը չի անդամակցի: Ընդհանրապես, Լուկաշենկոն բանական մարդ է, ինչպե՞ս կարղ էր դրան հասնել»,-ասել է Ռիժկովը: Նրա խոսքով՝ չի կարելի ղարաբաղյան խնդիրը կապել Մաքսային միության հետ, քանի որ դրանք միանգամայն տարբեր թեմաներ են: