Տաջիկստանի նախագահական ընտրությունները կայացած են: Քվեարկությանը Երեւանի ժամանակով 13:00 –ին մասնակցել է բնակչության 68 տոկոսը: Այս մասին հայտարարել է հանրապետության հանրաքվեների եւ ընտրությունների հարցերով կենտրոնական հանձնաժողովի նախագահ Շերմուհամեդ Շոհեին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Տաջիկստանում ընտրություններին բնակչության մասնակցության թիվն այդ երկրի համար աննախադեպ է: Ընտրատեղամասերի մոտ հերթեր են գոյացել:

2006-ին կայացած նախագահական ընտրութուններին բնակչության մասնակցության տոկոսը կազմել է 90,89 տոկոս: