Ռուսաստանը վարկ կտրամադրի՝ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնելոււ համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողներին հայտնել է ՀՀ նախագահին կից ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի անդամ և գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը: Ըստ նրա՝ վարկը մեղմ պայմաններով է տրամադրվելու: «Վարկը ձեւակերպման փուլում է, գումարի չափը հայտնի կդառնա մինչեւ տարվա վերջ», – պարզաբանել է Պետրոսյանը:
Նա նշել է, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը 10 տարով՝ մինչեւ 2026թ. երկարացնելը կարող է իրականացվել առանց շրջակա միջավայրի աղտոտման: Պետրոսյանը նաեւ հավելել է, որ նման ատոմակայանների աշխատանքի ժամկետի երկարացման օրինակներ կան՝ Ռուսաստանում Նովովորոնեժի ԱԷԿ-ը, Ուկրաինայում Ռովենսկայան, Ֆինլանդիայում Լովիաասան:
Հիշեցնենք, որ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2026թ. երկարացնելու մասին որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել էր 2013թ. սեպտեմբերի 13-ին:




























