Կահիրեի՝ շտապ հարցերով դատարանը այսօր մերժել է «Մահմեդական-եղբայրների» փասաբանների ներկայացրած բողոքը՝ կապված Եգիպտոսում այդ ասոցիացիայի գործունեությունը դադարեցնելու հետ: Դատական կոլեգիան հրաժարվել է դիտարկել բողոքը՝ այդ կազմակերպությունը երկրի քաղաքական կյանքից բացառելու, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Այսպիսով, դատարանը եւս մեկ անգամ հաստատել է ասոցիացիայի դեմ սեպտեմբերի 23-ին կայացրած վճիռը: Այն ժամանակ վճռվել էր կալանավորել կազմակերպությանը պատկանող ունեցվածքը, ակտիվները, գրասենյակները եւ այլն: Ըստ այդմ, արգելվում է նաեւ կազմակերպության հետ կապված ցանկացած գործունեությունը: Այժմ իսլամիստների ունեցվածքը տնօրինում է կառավարության կողմից ստեղծված հատուկ կոմիտեն:





























