Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 24-րդ նիստը կկայանա հաջորդ տարվա հունիսին Նիժնի Նովգորոդում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, հայ-ռուսական միժխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը՝ Երեւանում 23-րդ նիստի շրջանակներում:
Նաղդալյանի խոսքով՝ այսօրվա նիստի արդյունքում քննարկվել են Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ հարցեր: Քննարկման ընթացքում ելույթ են ունեցել նաեւ ՀԿԵ ու քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչները: Նաղդալյանն ընդգծել է, որ տրանսպորտային հաղորդակցման խնդիրները քննարկվում են դեռեւս 2009թ-ից:




























