Երեւանի Տերյան եւ Կորյուն փողոցների խաչմերուկում, նոյեմբերի 5-ին, իրար են բախվել  «Օպել» եւ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Միցուբիշի»-ի ուղեւորուհին բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: