Երեւան-Սանկտ Պետերբուրգ չվերթի օդանավը ստիպված է եղել արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում՝ ուղեւորի մահվան պատճառով: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ քննչական կոմիտեի Ռոստովի քննչական վարչության քննիչ Արտեմ Մարչենկոն:

«Ուղեւորը տառապել է լուրջ հիվանդությամբ եւ Սանկտ Պետերբուրգ էր թռչում բուժման նպատակով: Երբ տղամարդն իրեն վատ է զգացել, օդանավի անձնակազմը փորձել է նրան օգնություն ցուցաբերել, բայց դա օգուտ չի տվել: Ստիպված են եղել արտակարգ վայրէջք կատարել Դոնի Ռոստովում եւ տղամարդուն հանձնել «շտապօգնության» աշխատակիցներին»,-պատմել է քննիչը:

Մարչենկոյի խոսքով՝ բժիշկներին չի հաջողվել փրկել 44-ամյա տղամարդու կյանքը, եւ նրանք արձանագրել են, որ նա մահացել է նախքան վայրէջքը: