Սաուդյան Արաբիան կարծում է, որ Պակիստանից միջուկային զենք կստանա հենց առաջին իսկ պահանջով, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի համար միջուկային զենքը պատրաստվել է Պակիստանում եւ մնում է միայն մատակարարել այն:

Իսրայելի ռազմական հետախուզության նախկին հրամանատար Ամոս Յադլինը Շվեյցարիայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ եթե Իրանը միջուկային զենք ունենա, «սաուդցիները մեկ ամիս էլ չեն համբերի: Նրանք արդեն վճարել են ռումբի համար: Նրանք կուղեւորվեն Պակիստան եւ կվերցնեն այն, ինչ պետք է», հաղորդում է «Gazeta.ru»-ն: