Համաշխարհային կատարողական արվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի եւ «Երեւանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնին գործուն մասնակցության համար ՌԴ ժողովրդական արտիստ, դաշնակահար, կլավիսինահար, մանկավարժ, պրոֆեսոր Ալեքսեյ Լյուբիմովը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով եւ «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:
Նոյեմբերի 6-ին անվանի երաժիշտներ Ալեքսեյ Լյուբիմովին եւ Ստեֆան Վիլլիխին ընդունել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Դասական երաժշտարվեստի տարածման գործում ունեցած ավանդի, Հայաստանի հետ մշակութային համագործակցության, ինչպես նաեւ բարեգործական-մարդասիրական գործունեության համար Բեռլինի Հանս Այսլեր երաժշտական ակադեմիայի նախագահ, Բժիշկների համաշխարհային նվագախմբի հիմնադիր-դիրիժոր Ստեֆան Վիլլիխը (Գերմանիա) պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով եւ «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:



























