Իտալիայի նախկին վարչապետը, որին դատարանը մեղավոր է ճանաչել ֆինանսական մեքենայությունների մեջ, հայտարարել է, որ երեխաները զգում են հասարակական մեծ ճնշում:

«Երեխաներս ասում են, որ իրենց զգում են այնպես, ինչպես հրեական ընտանիքները ֆաշիստական Գերմանիայի օրոք»,-հայտարարել է Բեռլուսկոնին, փոխանցում է The Local-ը:

Իտալիայի եւ ֆաշիստական Գերմանիայի համեմատությունը ոչ միանշանակ արձագանք է առաջ բերել իտալական հասարակությունում:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսից Սիլվիո Բեռլուսկոնին դատապարտվել է չորս տարի ազատազրկման՝ ֆինանսական մեքենայությունների համար, սակայն նա պայմանական պատիժ է կրելու: