Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի անձնական նախաձեռնությամբ չորեքշաբթի օրը Ռիբերալտա քաղաքում կանգնեցվել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին նվիրված հուշարձանը, հաղորդում է Reuters-ը:Նրա բրոնզե արձանը պատկերում է Չավեսին՝ զինվորական համազգեստով:

Իր ղեկավարման 14 տարիների ընթացքում Վենեսուելան ֆինանսավորել է Բոլիվիայում մի քանի զանգվածային սոցիալական նախագծեր: Այդ նախագծերի թվում է փոքր քաղաքների վերականգնումը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: