Իրաքի փոխվարչապետը նոյեմբերի 7-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր:

Ինչպես NEWS.am-ի թղթակիցն է հաղորդում, Ռովշա Նուրի Շավեյսան ծաղիկներ է դրել հուշահամալիրին: Նախորդ տարի նա արդեն այցելել է Ցեղասպանության թանգարան, իսկ ներկայիս այցելությունը չի ներառել այց թանգարան:

Հիշեցնենք, որ Իրաքի փոխվարչապետի այցելության ընթացքում երկու երկրների միջեւ ստորագրվել է համաձայնագիր՝ առեւտրատնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության մասին, կայացել է տնտեսական հարցերով հայ-իրաքյան միջխորհրդարանական հանձնաժողովի երրորդ նիստը:

Նշենք, որ այսօր Երեւանում կկայանա հայ-իրաքյան բիզնես-համաժողով: