Ռուսաստանի Իրկուտսկի մարզում փոքրի աղջնակը փողոցում գտել է մահացած ծնողներին: Նրա հայրը խանդի հողի վրա գնդակահարել է կնոջը, որից հետո, գիտակցելով արածը, ինքնասպան է եղել:

Այս սարսափելի ողբերգությունը տեղի է ունեցել Իրկուտսկի մարզի Ուսոլսկի շրջանի Միշելեւկա ավանում: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ 42-ամյա խանդոտ տղամարդը որսորդական զենքից կրակել է իր 38-ամյա կնոջ վրա, որը մեկ օրով նրա մոտ էր թողել եղբայրը: Գիտակցելով իր արարքը, տղամարդն ինքնասպան է եղել:

Սպանված զույգի հարեւանները ոստիկաններին պատմել են, որ տղամարդը միշտ էլ խանդոտ է եղել: Ըստ ամենայնի, հենց դա էլ եղել է տեղի ունեցած ողբերգության պատճառը:

Ամուսիններին մահացած վիճակում գտել է նրանց փոքրիկ դուստրը, որն այդ ժամանակ ընկերուհիների հետ զբոսնելիս է եղել փողոցում: Ներկայումս փոքրիկին ժամանակավորապես հանձնել են ավագ քրոջը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն: