Հայաստանում կսահմանափակեն ողջ դոնորների օրգանների եւ հյուսվածքների  փոխպատվաստումը: Ըստ ՀՀ կառավարության նոյեմբերի 7-ի նիստում  ընդունված որոշման՝ օրգանների փոխպատվաստումը կարգավորելու նպատակով էթիկայի մշտական հանձնաժողով կստեղծվի: Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը բացատրել է, որ ողջ դոնորների  օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստումը կթույլատրվի միայն հանձնաժողովի համաձայնության դեպքում:

Հանձնաժողովը կքննարկի փոխպատվաստման հիմնավորվածությունը, ինչպես նաեւ մանրամասն կճշտի՝ գիտեն արդյոք դոնորը եւ պատվաստվողը փոխպատվաստման հնարավոր վտանգների մասին: Երկու կողմն էլ պետք է հստակ տեղեկացված լինեն, որ  փոխպատվաստման դիմաց ֆինանսական  պարգեւատրումն անօրինական է, իսկ դոնոր կարելի է դառնալ միայն կամավոր հիմունքներով:  

Մշտական հանձնաժողովի կազմը եւ գործունեության կարգը կհաստատի Հայաստանի վարչապետը: