Ըստ մամուլի հրապարակումների՝ վերջերս կտրուկ վատացել էր Գորիկ Հակոբյանի ինքնազգացողությունը, եւ նրան բուժման նպատակով տեղափոխել էին Գերմանիա։
Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Սակայն երեկ ԱԱԾ պետի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը «Ժամանակի» հարցին ի պատասխան հերքեց պտտվող լուրերը։ «Իրականությանը չեն համապատասխանում այդ լուրերը։ Պարոն Հակոբյանը ողջ եւ առողջ է, նույնը ձեզ եմ ցանկանում»»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























