Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում նոյեմբերի 7-ին գրոհայինների միջեւ դարձյալ բախումներ են սկսվել, որոնք շարունակվել են ողջ գիշեր:
Արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ ներկայումս քաղաքի հիվանդանոցներից տեղեկություն է ստացվել մեկ սպանվածի եւ 12 վիրավորների մասին: Ըստ «Ալ Արաբիա» հեռուստաալիքի` զոհվել է երկու մարդ, վիրավորվել` 20-ը: Տուժածների շարքում կան խաղաղ բնակիչներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ ոստիկանության` մարտը սկսվել էր, երբ Տրիպոլիի կենտրոն էին ներխուժել Միսուրաթա քաղաքի գրոհայինները` մի քանի ջիփերով: Բացի ինքնաձիգներից, նրանց մոտ եղել են թնդանոթներ եւ ականանետներ: Նրանք մայրաքաղաք էին ժամանել նախկին «զինակից եղբայրներից» իրենց հրամանատարի մահվան համար վրեժխնդիր լինելու, որը զոհվել էր նոյեմբերի 5-ին:
Հրաձգությունը սկվել է ծովափին, որտեղ բազմաթիվ քաղաքացիներ կային: Նրանք բոլորը խուճապահար փախել են դեպքի վայրից: Այնտեղ գնտվող Radisson Blu հյուրանոցի ղեկավարությունը տեղափոխել է հյուրերի մի մասին, երբ հյուրանոցի դռներին եւ ճակատային մասին փամփուշտներ եւ ռումբերի բեկորներ են դիպչել:
Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո Լիբիայում չի հաջողվում կայունություն հաստատել: Իշխանությունը փաստացի պատկանում է զինված խմբավորումներին:





























