Սնոուդենը գաղտնի տեղեկատվության համար պահանջվող գաղտնագրերը ստացել էր իր  գործընկերներից: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը վկայակոչելով:

Այսպիսով, Հավայան կղզիներում լինելով ԱԱԳ տարածաշրջանային կենտրոնի համակարգային ադմինիստրատոր՝ Սնոուդենը բազայի 20-25 այլ աշխատակիցների համոզել է իրեն տրամադրել լոգիններն ու գաղտնագրերը՝ բացատրելով, որ իրեն այդ տվյալներն աշխատանքի համար են հարկավոր, հայտնում է  «Կոմերսանտը»:

Ըստ աղբյուրի՝ աշխատակիցները, որոնք վստահել են Էդվարդ Սնոուդենին, արդեն հայտնի են: Նրանց հարցաքննել են եւ ազատել աշխատանքից: Սակայն հայտնի չէ, թե նրանց նկատմամբ կարգապահական ինչ տույժեր կկիրառվեն: