Նոյեմբերի 8-ին, ժամը 05.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նարեկացի թաղամասի թիվ 34 շենքի բնակիչն ունի կոտրվածքներ. բնակարանից իջեցնելու եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 4-րդ հարկից իջեցրել եւ շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել 1920թ. ծնված Ե. Բ.-ին:




























