Նոյեմբերի 8-ին, ժամը 02.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սիլիկյան թաղամասի հին խճուղում գտնվող նորակառույց շինության վերելակի հորանում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արըկարագ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուկաշին փողոցի թիվ 153 հասցեում գտնվող կաթսայատանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.29-ին, մարվել` 02.50-ին: Այրվել են կախովի առաստաղ (30 քմ), պատուհան` մասամբ (6 քմ), պլաստմասսե խողովակ (5 գմ) եւ 1 էլ. բաշխիչ:

Հրդեհի բռնկման հաջորդ ահազանգը երեկ ժամը 06.40-ին էր: ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի Թաղ թաղամասում` Հ. Գ.-ին պատկանող անասնագոմի տանիքում (մոտ 20 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.42-ին, մարվել՝ 08.09-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (11 քմ) եւ ծղոտե առաստաղը (9 քմ):