Պարույր Հայրիկյանը, եթե հնարավորություն ունենար Շանթ Հարությունյանին եւ մյուս ձերբակալվածներին ազատ կարձակեր: Այս մասին այսօր` նոյեմբերի 8-ին հրավիրված ասուլիսին ասաց  ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը եւ ավելացրեց, որ հեղափոխությունը իր պատկերացմամբ մի քիչ, այլ է:

Նա, սակայն, նշեց, որ Շանթ Հարությունյանը իր ընկերոջ որդին է եւ, կարելի է ասել, իր եղբայրը:«Ես հիմա չգիտեմ, թե Շանթը ինչ էր ուզում անել, բայց հեղափոխության հարցում մենք տարբեր դիրքորոշումներ ունենք: Շանթի  հիվանդագին արժանապատվությունը «ողջունելի» է եւ օրինակելի: Եթե հնարավորություն ունենայի, նրանց ազատ կարձակեի բավարարվելով տուգանքներով, եթե խախտումներ կան: Ավելին, հանգանակություն կկազմակերպեի եւ միասին տուգանքները կվճարեինք»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am