Մինսկում 2014թ. կայանալիք հոկեյի աշխարհի առաջնության արդյունքը կանխատեսելու է ահռելի ծովախեցգետին Պետրովիչը:

Ապագա գուշակին բռնել են Նորվեգիայի ափերի մոտ, ապա տեղափոխել են Մուրմանսկ, Մոսկվա եւ Մինսկ: Այդ ողջ ընթացքում ծովախեցգետինը գտնվել է հատուկ տարայի մեջ, որում սառցաջուր է, հայտնում է NTV-ն:

Պետրովիչն այժմ գտնվում է հատուկ պատրաստված ակվարիումում, որը հիշեցնում է հոկեյի հրապարակ, իսկ առաջնությունից առաջ ուղարկվելու է «Ձմեռային պալատ», որը կառուցվելու է մրցույթից առաջ: