Թուրքիայում գտնվող Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը չի կարող վնասել ադրբեջանա-թուրքական հարաբերություններին, քանի որ իրենք երկու «եղբայրական ժողովուրդ են», գրում է թուրքական Today’s Zaman թերթը՝ մեջբերելով ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը։
Նա չի համաձայնել այն մտքի հետ, որ արձանագրությունների ստորագրումը կարելի է դիտել իբրեւ Թուրքիայի կողմից Ադրբեջանին «դավաճանելու» քայլ։ Մեհտիեւը հայտարարել է, որ Բաքվի եւ Անկարայի միջեւ ծագած լարվածությունն անցյալում է։ Նա նաեւ ասել է, որ Թուրքիայի իշխանությունները հավատացնում են, թե Հայաստանի հետ սահմանը չի բացվի, մինչեւ չլուծվի ղարաբաղյան հարցը։




























