Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խուսափել է կանխատեսումներ անել Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայանալիք հանդիպման առնչությամբ:

Լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը, որ շրջագայություն է կատարում Տավուշի մարզում, հիշեցրել է, որ Հայաստանն արդեն տվել է իր համաձայնությունը Թուրքիայի վարչապետի հետ հանդիպմանը: «Լուրջ հանդիպումներ են նախատեսված, սակայն մենք մտադիր ենք դրանք հանրությանը ներկայացնել միայն այն ժամանակ, երբ համոզված կլինենք, որ մեր որոշումը ճիշտ է: Այժմ դեռ ժամանակը չէ»,- նկատել է Հայաստանի նախագահը: